Ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի ընտրական փուլի շրջանակում կայացավ Բելգիա — Մոնտենեգրո հանդիպումը։
Խաղն ավարտվեց բելգիացիների հաղթանակով 5-1 հաշվով։ Սա նշանակում է, որ մեր ընտրանին 4 միավորով խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը ու նվաճում է փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը կկայանա փետրվարի 13-ին, իսկ հանդիպումները՝ ապրիլի 6-15-ը ընկած ժամանակահատվածում