Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք չի բերի Դրիս Մերտենսին և Էդինսոն Կավանիին: Ակումբը չի վաճառի նաև Օլիվիե Ժիրուի տրանսֆերը.
«Չեմ կարող ասել, որ տրանսֆերների բացակայությունը ինձ նյարդայնացնում է: Ես շատ լավ գիտեմ ֆուտբոլը: Շատ բաներ կան, որ իմ վերահսկողության տակ չեն: Առաջին հերթին, ես պատասխանատում եմ մարզչական աշխատանքի համար:
Ես կցանկանայի թիմում նորեկների տեսնել: Ես դա բազմիցս ասել եմ, բայց ունենք այն, ինչ ունենք»,-ասել է Լեմպարդը: