Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Նիկոլայ Մատվիենկոն կարող է շարունակել կարիերան Լոնդոնի «Արսենալում»: Այդ մասին հայտնում է The Sun-ը։
«Զինագործները» արդեն պայմանավորվել են ուկրաինական ակումբի հետ գործարքի պայմանների շուրջ: Մատվիենկոյի տրանսֆերը համարվում է որպես այլընտրանք, եթե «Արսենալը» չկարողանա ձեռք բերել «Ֆլամենգոյի» պաշտպան Պաբլո Մարիին: