Կոբի Բրայանտի ուղղաթիռի կործանման վայրում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները գտնելու համար բոլոր մահացածներին, ովքեր վթարի էին ենթարկվել հունվարի 26-ին։
Ինչպես տեղեկացնում է TMZ-ն, ներկա պահին ոստիկանությանը հաջողվել է գտնել ինը մահացածներից երեքի մարմինները։ Ոստիկանությունը խնդրել է բոլոր ականատեսներին տրամադրել ցանկացած լուսանկար կամ տեսանյութ, որը կարող է նպաստել որոնողական աշխատանքներին։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքում կործանվել էր «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը։ Ուղղաթիռում Բրայանտի հետ է եղել նաև նրա 13-ամյա դուստրը՝ Ջինան ու ևս յոթ ուղևոր։
Բրայանտը NBA-ի հնգակի չեմպիոն է, 2008 և 2012 թվականների Օլիմպիական չեմպիոն։