«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հերթական անգամ ընդգծել է, որ ակումբի ղեկավարությունը չի առնչվում թիմի ավագ և առաջատար Լիոնել Մեսսիի կարիերայի հետագային առնչվող հարցերին.
«Լեոն, երբ ցանկանա, կարող է ավարտել կարիերան «Բարսելոնայում»: Նա է որոշելու, թե երբ ու որտեղ ավարտի կարիերան:
Նա մեծ ուժեր ունի թիմին օգուտ տալու համար: Դեռ բավարար ժամանակ կա»,- պաշտոնյայի խոսքն է մեջբերել Marca-ն:
«Բարսելոնան» Մեսսիի պրոֆեսիոնալ կարիերայի միակ ակումբն է, որի գլխավոր թիմում է 2004 թվականից: