Իտալական «Միլանի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը կարող է հայտնվել «Տոտենհեմում», հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Անգլիական ակումբը ցանկանում է 30 միլիոն եվրո վճարել լեհ ֆուտբոլիստի համար և իր խաղացողներից մեկին:
Նշվում է , որ այդ ֆուտբոլիստների թվում են՝ Էրիկ Լամելան, Վիկտոր Վանյաման և Խուան Ֆոյտը:
Հիշեցնենք՝ վերջերս Պյոնտեկի հայրը հայտարարել է, որ իր որդին ցանկանում է լքել ակումբը:
Հավելենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում լեհ հարձակվողը մասնակցել է 18 հանդիպման և դարձել ՝ 4 գոլի հեղինակ: