Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը անդրադարձել է «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան լուրին։
«Ես գունատվեցի։ Իմ ցավակցությունները քո ընտանիքին, ընկերներին, բասկետբոլային ու մարզական աշխարհին։ Հանգչիր խաղաղությամբ, Կոբի՛»,-գրել է Կասիլյասը Facebook-յան իր էջում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կիրակի առավոտյան տեղի ունեցած ուղղաթիռի վթարից մահացել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը։ Ընդհանուր առմամբ ուղղաթիռում 7 ուղևորներ են եղել (որոշ լրատվամիջոցներ հայտնում են 7 զոհերի մասին (Eurosport), իսկ այլ՝ 9 զոհերի մասին (CNN, BBC): Ոչ ոք չի փրկվել։ Կոբին 41 տարեկան էր։