Սոչիում շարունակվում է Երևանի «Արարատի» ուսումնամարզական հավաքը:
Ստուգողական հանդիպման շրջանակում հայկական թիմը 9:0 հաշվով հաղթել է մոնղոլական «Ուլան Բատորին»:
Պենտատրիկի (5 գոլ) հեղինակ է դարձել Դավիթ Արշակյանը, դուբլ է ձևակերպել Իրակլի Լոգուան, մեկական անգամ էլ աչքի է ընկել Ռամազան Իսաևը: