Անգլիայի Գավաթի (FA Cup) խաղարկության 1/16 եզրափակչում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Շրյուսբըրիին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
ԱՊԼ-ի առաջատարի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ մեկնարկայինում չէին: Սալահը, Ֆիրմինոն, Օքսլեյդ-Չեմբերլենը փոխարինման են մտել:
15-րդ րոպեին Կուրտիս Ջոնսի գոլի և 2-րդ խաղակեսի առաջին րոպեին տանտերերի ինքնագոլի շնորհիվ «Լիվերպուլը» առջևում էր հաշվի մեջ: 65-րդ և 75-րդ րոպեներին տանտերերը գոլեր են խփել՝ հավասարեցնելով հաշիվը:
Հանդիպման ավարտից հետո Անգլիայի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող թիմի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ:
«Լիվերպուլը» և «Շրյուսբըրին» 1/8 եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն հաջորդ խաղում: Հանդիպումը կայանալու է փետրվարի 2-ին: