Մելբուրնում շարունակվում է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը։ Տղամարդկանց մենախաղում երրորդ շրջանի իր հանդիպումն է անցկացրել Ռոջեր Ֆեդերերը։
Ռոդ Լեյվերի անվան արենայում ուղղակի շշմեցուցիչ հանդիպում ստացվեց։ 38-ամյա շվեյցարացու մրցակիցը ավստրալացի Ջոն Միլմանն էր։ Ռոջերը հաղթեց հինգ սեթում 4-6, 7-6(2), 6-4, 4-6, 7-6(8) հաշվով։ Վճռորոշ սեթի թայ-բրեյքում Միլմանը հաղթում էր 8-5 հաշվով, սակայն Ֆեդերերը, հինգ գնդակ անընդմեջ հաղթելով, նվաճեց չորրորդ փուլի ուղեգիր։
Նշենք, որ սա Ռոջեր Ֆեդերերի 100-րդ հաղթանակն էր Ավստրալիայի բաց առաջնությունում։ Մելբուրնում Ֆեդերերը վեց անգամ չեմպիոն է հռչակվել։
1/8 եզրափակչում Ռոջերի մրցակիցը Մարտոն Ֆուքսովիչն է։