Ավստրիական Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը:
Չնայած դատավորներն ըստ արժանվույն չեն գնահատել Սլավիկի ելույթը, բայց նա անցել է որակավորման փուլը՝ մտնելով 24 լավագույնների մեջ, և իրավունք է ստացել մասնակցելու ազատ ծրագրին։
Ներկայացնում ենք 23-ամյա հայ գեղասահորդի ելույթը` տեսանյութով:
Ազատ ծրագիրը կկայանա այսօր` հունվարի 23-ին: