Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Շեֆիլդի» դեմ խաղում հերթական գոլային փոխանցումը կատարեց՝ գրանցելով ուշագրավ արյունք, հաղորդում է Mirror-ը:
Դա բելգիացու 15-րդ արդյունավետ փոխանցումն էր Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում։
Այսպիսով, Դե Բրույնեն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով երեք մրցաշրջան անընդմեջ նվազագույնը կատարում է 15 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Դե Բրույնեն մասնակցել է 23 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ: