«Ինտեր Մայամին» ցանկանում է աստղային ձեռքբերում կատարել։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Բեքհեմի թիմը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով։
Ագուերոյի գործող պայմանագիրը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։ Բացառված չէ, որ ամռանը «Ինտեր Մայամին» քայլեր ձեռնարկի արգենտիացու տրանսֆերը գնելու համար։
Հիշեցնենք, որ MLS-ի գալիք մրցաշրջանում «Ինտեր Մայամին» մասնակցելու է առաջին անգամ։