«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ մտադիր է չէ հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։
«Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ եթե ակումբը ինձ չհեռացնի, ես չեմ հեռանա։ Ես մտադիր եմ մնալ այստեղ հաջորդ մրցաշրջանում հարյուր տոկոսով։ Դա այն պատճառով չէ, որ մենք հաղթել ենք վերջին երկու խաղերում, կամ վերջին շրջանում սկսել ենք ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել։ Ինձ դուր է գալիս աշխատել այս թիմի հետ, բայց եթե նույնիսկ ամեն ինչ վատ լինի, ու մենք անգամ չհայտնվենք ՉԼ-ի գոտում, ես, միևնույն է, չեմ հեռանա։
Յուրաքանչյուր մարզչի կյանքում լինում են վերելքներ ու վայրէջքներ։ Հնարավոր չէ միշտ հաղթել», –Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 22 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին» երկրորդ հորիզոնականում է ու 14 միավորով զիջում է առաջատար «Լիվերպուլին»։ «Մերսիսայդցիները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել։