Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Լուկաշ Պոդոլսկին լքել է ճապոնական «Վիսել Կոբե» ակումբը, հաղորդում է Sport Bild-ը:
Նրա պայմանագիրը ավարտվել է այս հունվարին և կողմերը որոշել են չերկարաձգել այն:
34-ամյա ֆուտբոլիստը «Վիսել Կոբե» էր տեղափոխվել 2017 թվականին: Այս ընթացքում Պոդոլսկին մասնակցել է 60 հանդիպման ՝ դառնալով 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Նշվում է, որ գերմանացին կարիերայի շարունակման մի քանի տարբերակ է դիտարկում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի կազմում Պոդոլսկին անցկացրել է 130 հանդիպում և դարձել՝ 39 գոլի հեղինակ: