Երևանի «Նոան» պայմանագիր է ստորագրել 2 ֆուտբոլիստի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբին են միացել լատվիացի 23-ամյա կիսապաշտպան Էդուարդս Էմսիսին և լիտվացի 24-ամյա հարձակվող Ռոկաս Կրուշնաուսկասը:
Լատվիացու վերջին ակումբը եղել է երկրի բարձրագույն խումբը ներկայացնող «Ելգավան», իսկ լիտվիացին մինչ երևանյան ակումբին միանալը «Կաունո Ժալգիրիսի» խաղացող է եղել: