Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է ռուս-իսպանական ծագում ունեցող մոդել Լուիզա Կրեմլյովային, ով նախկինում մեղադրում էր «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսին բռնաբարության մեջ: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Դատարանը մոդելի դեմ գործ է հարուցել ՝ զրպարտության և կեղծ ցուցմունքի հոդվածով: Կրեմլյովային սպառնում է ազատազրկում: 2017-ին մոդելը մեղադրում էր Էրնանդեսին բռնության և ծեծի մեջ Մարբելլա քաղաքում գտնվող «Օլիվիա Վալերեի» գիշերային ակումբի կայանատեղում:
Հրապարակման համաձայն, ֆուտբոլիստի անմեղության հիմնական ապացույցը գիշերային ակումբի ավտոկանգառում արված տեսանյութն է: Այն չի հաստատում փաստը, որ Էրնանդեսը ագրեսիվ էր վերաբերվում Կրեմլյովային, և ենթադրյալ բռնություն գործելուց հետո երկուսն էլ միասին վերադարձել են ակումբ:
Նախկինում մոդելը պնդում էր, որ ֆուտբոլիստը նրան թմրանյութ է հյուրասիրել, բայց հետագա բուժզննումից հետո մոդելի արյան մեջ թմրանյութերի հետքեր չեն հայտնաբերվել: Միևնույն ժամանակ, գինեկոլոգիական փորձաքննությամբ հաստատվել է, որ զույգն ունեցել է ինտիմ հարաբերություն: Ըստ Էրնանդեսի, ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ:
Էրնանդեսը Մադրիդի «Ատլետիկոյի» ակումբի սան է: 2019 թվականի հուլիսի 6-ին նա տեղափոխվեց «Միլան»: Տրանսֆերի գումարը կազմել էր 20 միլիոն եվրո: