Պաշտպան Կիրիլ Ալոյանը, ով «Զենիթի» սան է, փորձաշրջան է անցնում «Ենիսեյում» : Այդ մասին հայտնում է ՖՆԼ-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստն այս մրցաշրջանը անցկացրել է Հայաստանի առաջնությունում՝ «Ալաշկերտի» կազմում:
Ալոյանը այս մրցաշրջանում երևանյան ակումբի կազմում մասնակցել է ընդամենը 2 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր առմամբ 4 րոպե։