«Ինտերի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի տեղափոխության վերաբերյալ:
Մարտին Շուտսը (ֆուտբոլիստի գործակալ) այսօր մեկնել է Միլան, որպեսզի անձամբ վերահսկի այս գործարքի ավարտը: Այդ մասին հայտնում է Football-italia-ն։
«Ինտերը» պատրաստ է խաղացողի համար վճարել 15 միլիոն եվրո, իսկ «Տոտենհեմը» ցանկանում է ստանալ 20 միլիոն եվրո: