Իտալիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում «Միլանը» հյուրընկալել է ՍՊԱԼ-ին և 3 անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը:
Հանդիպման հաշիվը խաղի 20-րդ րոպեին բացել է միլանյան ակումբի լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը: Տանտերերի առավելությունը 44-րդ րոպեին կրկանապատկել է Սամուել Կաստիլյեխոն՝ Պյոնտեկի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը:
Ի դեպ, Պյոնտեկն իր առաջին արդյունավետ փոխանցումն է կատարել «Միլանի» կազմում ակումբային մրցաշարերում անցկացրած խաղերում:
ՍՊԱԼ-ի հետ հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Տեո Բերնար Ֆրանսուան՝ աչքի ընկնելով խաղի 66-րդ րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվ «Միլանը» դուրս է եկել Իտալիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Տորինոյի» հետ:
Վերջինս, մրցաշարի 1/8 եզրափակչում 2:1 հաշվով հաղթել էր «Ջենոային»: