«Բարսելոնայի» առաջատար լիոնել Մեսսին խոսել է կատալոնական ակումբի յուրահատկության մասին, հաղորդում է Sport.es-ը:
«Սա առանձնահատուկ ակումբ է: Ոչ բոլոր ֆուտբոլիստներն են կարողանում հարմարվել մեր խաղաոճին:
Շատ տաղանդավոր կատարողներ են եկել այստեղ և չեն կարողացել ցուցադրել իրենց հնարավորությունների կեսն անգամ:
Իմ խաղում էլ շատ փոփոխություններ են նկատվել: Նախկինում ավելի ժլատ էի, գնդակը չէի փոխանցում խաղընկերներիս, սակայն, այժմ հաճույք եմ ստանում, երբ իմ փոխանցումներց հետո գոլեր են խփվում:
Այս ակումբը քեզ ավելի կատարյալ է դարձնում»,- ասել է Մեսսին:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս առաջնություն «Բարսելոնան» վաստակել է 40 միավոր ՝ առաջին հորիզոնականը կիսելով «Ռեալի» հետ: