Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաները» մտադիր են մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել Լյորենտեին։
ՄՅՈւ-ն ցանկանում է վարձակալել Լյորենտեին, քանի որ թիմի կիսապաշտպանները ի դեմս Պոլ Պոգբայի և Սքոթ Մաքթոմինայի վնասվածքներ ունեն։
Լյորենտեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում է տեղափոխվել «Աթլետիկո», սակայն բավարար խաղաժամանակ չի ստանում «ռոխիբլանկոսների» կազմում։