«Սամպդորիայի» հարձակվող Ֆաբիո Կվալյարելան Իտալիայի Ա սերիայի 19-րդ տուրի «Բրեշիայի» դեմ խաղում (5-1) դուբլի հեղինակ է դարձել։
Սրանք 36-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլերն են 2020 թվականին։ Այսպիսով, Կվալյարելան գոլ է խփում Ա սերիայում 16-րդ տարին անընդմեջ սկսած 2005 թվականից։ Սա ամենաերկար շարքն է մրցաշարի պատմության մեջ։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Կվալյարելան 16 խաղում 5 գոլի հեղինակ է դարձել։ Նախորդ մրցաշրջանում նա դարձել էր Ա սերիայի լավագույն ռմբարկու խփած 26 գոլով։