Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն քննադատել է տեսակրկնապատկերների համակարգը։
«Իսպանիայի սուպերգավաթի նոր ձևաչափը լավն է, քանի որ այն ավելի շատ թիմերի համար է հնարավորություններ ընձեռում։
Առաջ կար մեկ խնդիր՝ մրցավարները։ Հիմա խնդիրները երկուսն են՝ մրցավարներն ու VAR համակարգը»,-Սերեսոյի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։
Հիշեցնենք, որ տեսակրկնապատկերների համակարգը Իսպանիայի Լա լիգայում գործում է 2018/2019 թվականների մրցաշրջանից։