«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգը բանակցություններ է վարում Միլանի «Ինտերի» հետ, հաղորդում է ESPN-ը:
Անգլիական ակումբը առաջարկել է Յանգի ծառայությունները միլանյան ակումբին:
34-ամյա պաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառ, և «Կարմիր սատանաները» չեն ցանկանում, որպեսզի նա ազատ գործակալի կարգավիճակով լքի ակումբը:
Նշվում է, որ տրանսֆերը տեղի կունենա մոտակա օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Յանգը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» 2011-ի ամռանից: Ակումբի կազմում նա անցկացրել է 258 հանդիպում ՝ դառնալով 19 գոլի հեղինակ: