«Շիրակը» պայմանագիր է կնքել պաշտպան Վարդան Արզոյանի հետ: 24-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Շիրակ» ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Պայմանագրի հետ կապված այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Վարդան Արզոյանը երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը «Գանձասար-Կապանի» հետ: