«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն կարող է համալրել «Ֆիորենտինայի» կազմը: Նա համաձայնվել է տեղափոխվել իտալական ակումբ, այժմ կողմերը պետք է պայմանավորվեն տրանսֆերի գումարի վերաբերյալ, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան:
«Վոլվերհեմփթոնը» ցանկանում է խաղացողի տրանսֆերի դիմաց ստանալ 22 միլիոն եվրո: Իր հերթին, «Ֆիորենտինան» պատրաստ է վճարել 20 միլիոն: Միևնույն ժամանակ, «մանուշակները» ցանկանում են նախ վարձակալել խաղացողին, և միայն դրանից հետո կազմակերպել ամբողջական տրանսֆերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆիորենտինան» պատրաստվում է ուժեղացնել նաև պաշտպանությունը: Այդ նպատակով «մանուշակները» մտադիր են ձեռք բերել ՄՅՈւ-ի պաշտպան Մարկոս Ռոխոյին: