Արգենտինական «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
36-ամյա դե Ռոսին ամռանն էր տեղափոխվել «Բոկա Խունիորս»։ Վնասվածքները հանգիստ չտվեցին իտալացի ֆուտբոլիստին, ով ընդամենը վեց հանդիպում անցկացրեց «Բոկայի» կազմում։
Դանիելե դե Ռոսին կարիերայի մեծ մասը անցկացրել է իտալական «Ռոմայում», որտեղ հանդես է եկել 2001-2019 թվականների ընթացքում։
Ընդհանուր առմամբ դե Ռոսին կարիերայի ընթացքում 622 հանդիպում է անցկացրել, որոնցից 117-ը Իտալիայի հավաքականի կազմում։ դե Ռոսին 2006 թվականի աշխարհի չեմպիոն է։