«Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին չի երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։
Իտալացին կլքի արգենտինական ակումբը, որի կազմում հանդես է եկել կես տարի։ 36-ամյա Ռոսին «Բոկայում» առաջնության հինգ հանդիպման է մասնակցել։
Հաղորդվում է, որ «Ռոմայի» նախկին ավագը ավարտելու է կարիերան «Բոկա Խունիորսից» հեռանալուց հետո։
«Ռոմայի» կազմում դե Ռոսին երկու անգամ հռչակվել է Իտալիայի գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է Իտալիայի սուպերգավաթը։ 2006 թվականին Դանիելե դե Ռոսին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։