Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչում «Մոնակոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Ռեյմսի» հետ։
Սա առաջին հանդիպումն էր նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոյի գլխավորությամբ, ով դեկտեմբերի վերջին փոխարինեց Լեոնարդո Ժարդիմին։
«Մոնակոն» Բալդե Կեյտայի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց մրցակցին ու դուս եկավ 1/16 եզրափակիչ։
Հաջորդ փուլի մրցակցի անունը «Մոնակոն» կիմանա հունվարի 6-ին վիճակահանության արդյունքում։