NBA-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է դեկտեմբեր ամսվա լավագույն բասկետբոլիստներին և արևմտյան կոնֆերենցիայի լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոն Ռոքեթսի» առաջատար Ջեյմս Հարդենը:
Հարդենի միջին արդյունավետությունը դեկտեմբեր ամսին կազմել է 37.3 միավոր, ինչպես նաև Հարդենը կատարել է միջինը 6.9 փոխանցում:
Արևելյան կոնֆերենցիայի լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել «Միլուոկի Բաքսի» առաջատար Հունաստանի հավաքականի բասկետբոլիստ Յանիս Ադետոկունբոն:
Յանիսի միջին արդյունավետությունը դկտեմբերին կազմել է 29.3 միավոր, ինչպես նաև նրա ակտիվում կա միջինը 5.3 փոխանցում: