«Էվերթոնը» ձմեռային տրանսֆերյաին պատուհանի ընթացքում ցանկանում է ամրապնդել թիմի կազմը միանգամից երեք բարձրակարգ ֆուտբոլիստներով, որոնց հնարավորություններին լավ ծանոթ է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Ըստ Tuttosport- ի, իտալացի մասնագետը ցանկանում է լիվերպուլյան ակումբում տեսնել «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեին, «Ռեալի» խաղացող Խամես Ռոդրիգեսին և «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին:
«Էվերթոնի» սեփականատերերը վստահ են, որ չնայած Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում բավական ցածր տեղ ունենալուն, ֆուտբոլիստները դեմ չեն լինի Անչելոտիի գլխավորությամբ ևս մեկ անգամ խաղալու հնարավորությունից: