«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, ամենայն հավանականությամբ, կհեռանա լոնդոնյան թիմից հունվարին: Առաջիկա օրերին նա կորոշի, թե որ ակումբին է միանալու, հայտնում է Corriere dello Sport-ը:
Հնարավոր է, որ Ժիրուն իր կարիերան շարունակի Ա Սերիայում — «Ինտերը» և «Յուվենտուսը» հետաքրքրված են նրա ծառայություններով: Նրանով նաև հետաքրքրված է «Լիոնը»: Սակայան, առավել հավանական տարբերակը նրա Լոնդոնում մնալն է․ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Կրիստալ Պելասը»։
Քանի որ ֆրանսիացին ցանկանում է մշտական խաղային պրակտիկա ունենալ, վերջի տարբերակը թվում է ամենաիրականը։