«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ճանաչվել է 2019 թվականի լավագույն խաղացող՝ ըստ Globe Soccer Award-ի, հայտարարել է 2020 թ․-ի իր հիմնական նպատակների մասին:
Ըստ calciomercato-ի, Ռոնալդուն նշել է, որ ձգտելու է անհատական և թիմային նվաճումների: Առաջին հերթին դա «Ոսկե գնդակի» մրցանակակիր դառնալն է և Չեմպիոնների լիգայում հաղթելը: