Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան ԱՊԼ-ի վերջին տասմանյակի ընթացքում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է։ Սիլվայի ակտիվում 89 գոլային փոխանցում է:
Երկրորդը` «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն է` 62 փոխանցում, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն` 58 փոխանցում: