«Լիոնը» միացել է «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուի տրանսֆերի համար պայքարին: «Ինտերը» և «Յուվենտուսը» նույնպես հավակնում են խաղացողին: Այդ մասին տեղեկացնում է calciomercato-ն։
Հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Չելսիից» հունվարին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ժիրուն կարող է կարիերան շարունակել Անգլիայում․ նրանով լրջորեն հետաքրքրված է «Կրիստալ Պելասը»: