«Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը որոշել է կարգապահություն մտցնել թիմում:
Marca- ի փոխանցմամբ՝ 42-ամյա մասնագետը իր սաներին հայտնել է թիմում վարքի նոր, ավելի խիստ կանոններ մտցնելու մասին:
Հաղորդվում է, որ այժմ «Ռեալի» երիտասարդական թիմի խաղացողներին արգելվում է կրել Louis Vitton ուսապարկեր և թանկարժեք ականջակալներ:
Ռաուլը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ուշացումներին: Այս խախտման համար ֆուտբոլիստները կտուգանվեն մեծ գումարով և կբացակայեն հանդիպումների հայտացուցակներից: