Գերմանական «Հանովերի» պաշտպան Վալդեմար Անտոնը կարող է տեղափոխվել ռուսական «Լոկոմոտիվ», հաղորդում է Sport Bild-ը:
Նշվում է, որ ակումբները արդեն սկսել են բանակցությունները, սակայն, վերջնական համաձայնության դեռ չեն եկել: Գերմանիայի այս առաջնությունում Անտոնը անցկացրել է 16 հանդիպում և ստացել է 8 դեղին և 1 կարմիր քարտ:
Հավելենք, որ Անտոնը ծնվել է Ուզբեկստանում, ապա ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա:
«Լոկոմոտիվը» ՌՊԼ-ի այս առաջնությունում`վաստակած 41 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: