ESPN հեռուստաալիքը հրապարակել է տասնամյակի UFC-ի լավագույն մարզիկների եռյակը՝ գնահատելով վերջիններիս ելույթները 2011-ից 2019 թվականների ընթացքում։
Ցանկում են հայտնվել UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագամեդովը, կիսածանր քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Ջոն Ջոնսը և թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դեմետրիուս Ջոնսոնը։ Ջոնսը առաջինն է, Խաբիբը՝ երկրորդը, Ջոնսոնը՝ երրորդը։
Հիշեցնենք, որ գալիք տարվա ապրիլի 18-ին Խաբիբ Նուրմագամեդովը կանցկացնի իր հերթական մենամարտը՝ ուժերը չափելով Տոնի Ֆերգյուսոնի հետ։