«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլոս Ալենյան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ինքը՝ Ալենյան է խնդրել կատալոնական ակումբի ղեկավարությանը, որպեսզի վարձակալական հիմունքներով այլ ակումբ տեղափոխվի։
Ալենյայի ծառայություններով հետաքրքրվում են «Բետիսը» և «Խետաֆեն»։
21-ամյա Ալենյան «Բարսելոնայի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա 4 հանդիպման է մասնակցել։