Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում մրցեցին Թուրինի «Յուվենտուսն» ու Հռոմի «Լացիոն»:
16-րդ րոպեին Լուիս Ալբերտոն առաջ մղեց հռոմեական թիմին: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին Պաուլո Դիբալան հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 73-րդ րոպեին Լուլիչը ևս մեկ անգամ առաջ մղեց հյուրերին: 93-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով. հեռացվեց Բենտանկուրը: Հանդիպման վերջակետը դրեց Կատալդին՝ 94-րդ րոպեին գրավելով Շեսնիի դարպասը:
«Լացիոն» հաղթեց ու 5-րդ անգամ նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը: