Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:
Տանտերերը 79-րդ րոպեի դրությամբ պարտվում էին, երբ իր ծանրակշիռ խոսքն ասաց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը՝ դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Հեղինակավոր Whoscored-ը հանդիպումից հետո գնահատել է ֆուտբոլիստներին: Լավագույնը ճանաչվել է մեր Սաքոն՝ ստանալով 8 գնահատականը: