Իսպանիայի Պրիմերայի 18-րդ տուրի շրջանակում կայացավ «Բարսելոնա» — «Ալավես» հանդիպումը։
Կատալոնական ակումբը Անտուան Գրիզմանի, Արտուրո Վիդալի, Լիոնել Մեսսիի ու Լուիս Սուարեսի գոլերի շնորհիվ 4-1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ «Ալավեսի» միակ գնդակը խփեց Պերե Պոնսը։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակած միավորների քանակը հասցնում է 39-ի ու գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։