Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց «Վոլֆսբուրգին»:
Հանդիպումը անցավ մյունխենյան ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ և նրանք խաղի վերջնամսում կարողացան ճեղքել «Գայլերի» պաշտպանությունը:
Հանդիպման 85-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ երիտասարդ Ջոշուա Զիրկեզեն, իսկ 89-ին՝ գոլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին:
Հավելենք, որ հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ «Բավարիայի» պաշտպան Խավի Մարտինեսը, ով ստիպված եղավ լքել խաղադաշտը:
Այսպիսով, «Բավարիան» վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, բայց Մյունխենգլադբախի «Բորուսիան» մեկ հանդիպում պակաս է անցկացրել: