Բասկետբոլի Եվրալիգայի 15-րդ տուրում կայացավ մի քանի հանդիպում:
«Խիմկին» 83-74 հաշվով առավելության հասավ «Ժալգրիսի» նկատմամբ: ԲԿՄԱ-ն գերլարված պայքարում՝ 81-80 հաշվով հաղթեց «Անադոլու Էֆեսին»: Հայաստանի հավաքականի պաշտպան Բրայան Դանթսթոնը շարունակում է ապաքինվել վնասվածքից: «Ցրվենա Զվեզդան» 88-81 պարտության մատնեց «Օլիմպիակոսին», իսկ «Բարսելոնան» 77-67 հաշվով հաղթեց «Բավարիային»: «Լիոնը» 93-81 հաշվով հաղթեց «Ալբա Բեռլինին»:
15 տուրից հետո առաջատարները «Ռեալն» ու «Բարսելոնան» են: