«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ իսկ այժմ ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը բարձր է գնահատել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի խաղը:
«Ինձ դուր է գալիս նրա առաջընթացը: «Մոնտերեյի» հետ խաղում (2:1) նա խաղաց որպես փլեյմեյքեր: Նա հիանալի պահեր ստեղծեց տուգանային հրապարակում և մի քանի դրվագներում հիշեցրեց Մեսսիին:
Հիանալի է, որ այդքան գոլեր խփող տղան նաև օգնում է թիմակիցներին: Նա կատարյալ խաղացող է»,- մեջբերում է Վենգերին beINSPORTS-ը:
Նշենք, որ վերջերս Մոն շրջանցեց Սուարեսին՝ «Լիվերպուլի» կազմում խփած գոլերի քանակով: