ՊՍԺ-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծառայություններով: Իսպանացին կարող է գլխավորել ՊՍԺ-ն ՝ փարիզյան ակումբի մարզչի պաշտոնից Թոմաս Տուխելի հեռանալու դեպքում: Այդ մասին տեղեկացնում է Le10 Sport-ը:
Բացի այդ, շուտով «Ման Սիթին» կարող է կորցնել նաև Միկել Արտետային, ով Գվարդիոլայի օգնականն է: Արտետան բանակցություններ է վարում «Արսենալի» հետ և կարող է ստանձնել լոնդոնյան ակումբի ղեկը: