«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մեկնաբանել է ակումբից հեռանալու մասին լուրերը:
«Չեմ մտածում ապագայի մասին: Ես շարունակում եմ անել իմ աշխատանքը: Փորձում եմ օգտակար լինել իմ հարազատ ակումբին:
Գիտեմ, որ շատ ակումբներ են հետաքրքրվում իմ ծառայություններով, բայց ես չեմ կարդում այդ լուրերեը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը:
Հիշեցնենք, որ ավստրիացու ծառայություններով հետքրարված են կատալոնական «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին»: