Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է Daily Mail-ը:
Մանչեսթերը ներկայացնող ակումբը կգնի Ջեյդոնին ,եթե թիմից հեռանա Լերոյ Սանեն: «Երկնագույնները» 90 միլիոն ֆունտ ստերլինգ են առաջարկել գերմանական ակումբին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան», «Ռեալը», և «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես ցանկանում են իրենց կազմում տեսնել «Բորուսիայի» ֆուտբոլիստին:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Սանչոն դարձել է 8 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: