«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը կիսեց իր կարծիքը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքների վերաբերյալ: Փլեյ-օֆֆի առաջին տուրում թուրինցիները կխաղան «Լիոնի» հետ:
«Կարող էր ավելի վատ լինել: Մենք չենք կարող բողոքել, որ ստացել ենք «Լիոնին» մրցակից, կարող ենք բավարարվել վիճակահանության արդյունքով, չնայած Չեմպիոնների լիգայում միշտ պետք է զգույշ լինենք:
Կարևոր չէ, թե ովքեր են ձեր մրցակիցները, կարևոր է այն կազմը, որն այժմ գտնվում է ձեր թիմում:
Չեմպիոնների լիգան չպետք է մոլուցք դառնա մեզ համար: Մեզ համար սա հստակ նպատակ է:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին: Պատասխանը ՝ մարտի 10-ին, 11-ին, 17-ին և 18-ին: